Կյանքում որևէ բարիք չստեղծածները փորձում են արատավորել մարդու՝ ում շնորհիվ հենց այդ նույն իրավապահ համակարգի ներկա աշխատակիցները եղել են ուսանող. չի բացառվում, որ Ծառուկյանը դրանցից շատերի ուսման վարձն է վճարել, այնպես, ինչպես շատ-շատ ուսանողների համար է ապահովել կրթության հնարավորություն…
Փորձեցին նսեմացնել հայ հերոսի կերպարը։ Հիմա հերթը հասել է հայ հարկատուին, հայ մեծ բարերարին։
Տարիներ շարունակ հայ զինվորն ու հերոսը դարձան թիրախ, արժեզրկվեցին ազգային իդեալները։ Այսօր նույն ձեռագիրը կիրառվում է նրանց նկատմամբ, ովքեր իրենց աշխատանքով, ստեղծարարությամբ և հարկերով պահում են պետությունը, իսկ բարեգործությամբ՝ աջակցում հասարակությանը։
Արժեզրկելով հերոսին, հարկատուին և բարերարին՝ արժեզրկվում է նաև պետության գաղափարը։ Որովհետև զարգացող պետությունը կանգնած է հենց այս երեք սյուների վրա՝ պաշտպան, ստեղծող և նվիրյալ քաղաքացու։
Հենց որ հայ հասարակությանը համոզեն, որ հերոս լինելը, ազնիվ աշխատելը, հարկ վճարելը կամ հայրենիքին նվիրելը ոչ թե արժանիք, այլ մեղադրանքի առարկա է, ապա՝ վտանգվում է ոչ միայն ներկան, այլև Հայոց պետության ապագան։
Սոնա ԱՂԵԿՅԱՆ